«Ես դժվարանում եմ որակել այն մարդուն, ով իր նյութի մեջ գրում է` հերթական դեպքը, կրկին բանակը զերծ մնաց մեկնաբանություններից, կրկին փորձեցին կոծկել, ծնողներն ասում են, որ չեն հավատում վարկածին…»:
Ամեն անգամ փորձում ենք շրջանցել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի «հերթական» ու «կրկին» անգամ արված անհեթեթ մեկնաբանությունները, բայց ոչ մի կերպ չի ստացվում: Ռազմական փորձագետը եթե այսպես շարունակի, իսկական փորձանքագետ է դառնալու ՊՆ-ի գլխին: Ջայլամի նման գլուխը հողի մեջ թաղելով՝ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակավ կարծում է, թե բանակում խնդիրները վերացել են: Մինչդեռ անձամբ լավ հասկանում է, որ բանակում այնպիսի բաներ են կատարվում, որ անգամ լրագրողներն են ամաչում հրապարակել մանրուքները: Հուսանք՝ հաջորդ անգամ խոսելուց առաջ Արծրունը կմտածի: