Ռուսաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում, հնարավոր է, ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, որոնք կարող են սկիզբ դառնալ ԼՂ հակամարտության շուրջ Մեծ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, կարծում է քաղաքագետ, Արևմտյան համալսարանի պրոֆեսոր Ֆիկրետ Սադիխովը:
Մոսկվայում երկուշաբթի օրը Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած բանակցությունների գլխավոր թեման եղել է ՌԴ կողմից բացարձակ հստակ ցանկությունը «տեղից շարժել հայ-ադրբեջանական ԼՂ հակամարտությունը», նախօրեին «Ռոսսիա24»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը:
Քաղաքագետի խոսքերով՝ Ադրբեջանի արտգործնախարարի այցն ու նրա հանդիպումը իր ռուս գործընկերոջ հետ, սկզբունքորեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս ձևաչափում տեղավորվում են: