ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՊԱՆԵԼ ԵՆ ԾՆՈՂՆԵՐԸ
Պակիստանի Քաշմիր քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Ծնողները ծեծել են դստերը եւ թունավոր նյութ լցրել նրա վրա: Աղջիկը ծանր այրվածքներ է ստացել: Սակայն ծնողները մինչեւ լուսաբաց նրան հիվանդանոց չեն տարել: Աղջիկն առավոտյան մահացել է: Նրան ընդունած բժիշկը հաստատել է, որ հիվանդն իրենց մոտ է տեղափոխվել շատ ծանր վիճակում՝ մարմնի գրեթե 70 տոկոս այրվածքներով: Ծնողները պատմել են, որ նման կերպ են վարվել, երբ իմացել են, որ իրենց դուստրը հանդիպում է ինչ-որ երիտասարդի հետ:

ԱՄԵՆԱԹԱՆԿ ՏՈՒՆԸ
Լոնդոնում 100 մլն ֆունտ սթերլինգով վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ տունը՝ Cornwall Terrace-ը: Այն պատմական շինություն է, գտնվում է Լոնդոնի կենտրոնում եւ ունի դեպի Ռիջենթս պարկ բացվող գեղեցիկ տեսարան: Տունն ունի 7 ննջասենյակ, 9 լոգասենյակ եւ 11 հյուրասենյակ: Կառուցվել է 1820թ. ճարտարապետ Դեցիմուս Բարտոնի կողմից: Այստեղ բնակվել են դեսպաններ, գեներալներ եւ բարձր խավի այլ ներկայացուցիչներ:

ԳԱՅԼ-ԱՂՋԻԿ
Թայվանցի 11-ամյա աղջիկն իր հազվագյուտ հիվանդության պատճառով գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Աղջիկը տառապում է Ամբրասի բնածին ախտանիշով: Հիվանդության  հետեւանքով ամբողջ մարմնի մազածածկույթն ավելանում է, դեմքը, ականջները, ձեռքերը, ոտքերը եւ մեջքը ծածկվում են մազերով: Աղջիկը խոստովանել է, որ երջանիկ է «աշխարհի ամենամազոտ աղջիկ» կոչմանն արժանանալու համար: Ըստ նրա՝ իրեն շարունակ ծաղրել են՝ անվանելով կապիկ կամ գայլ-աղջիկ: Իսկ այժմ, երբ Գինեսի ռեկորդակիր է, երեխաները դպրոցում սկսել են իրեն հարգել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս