Ինչպես արդեն հայտնել էինք, Աբովյան քաղաքում հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների շուրջ ԵԿՄ-ականների դիրքորոշումները տարբեր են:
Մարզային կառույցը հայտարարել էր անկուսակցական թեկնածու Վահագն Գեւորգյանին սատարելու մասին, իսկ Աբովյանի քաղաքային կառույցի խորհրդի անդամներն էլ սատարում են Արթուր Հարությունյանին:
Լրագրողների հետ զրույցում ԵԿՄ Կոտայքի կառույցի ղեկավարն էլ հայտարարեց, որ մարզային կառույցը իր որոշումը կայացրել է՝ սատարում է Վահագն Գևորգյանին: Նա նշեց, որ իրենց որոշումը փոխվել չի կարող, իսկ եթե կլինեն մարդիկ, որ կսատարեն այլ թեկնածուների, իրենց որոշումն է: Իսկ Աբովյանի քաղաքային կառույցի ղեկավարը հեռացավ՝ խուսափելով լրագրողներից:
Նշենք, որ նրանք վատ վերաբերմունք էին ցուցաբերում լրագրողների նկատմամբ, չէին ցանկանում ներկայանալ, զրուցել լրագրողների հետ և անընդհատ հորդորում էին հեռանալ: