ԱԺ-ում շարունակվում է 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը: Քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեի կատարողականը: Նրա խոսքով՝ նախարարությանը տրամադրված 45,6 մլրդ գումարից կատարողական է ապահովվել 86 տոկոսով:
Ըստ տվյալների՝ Արագածոտնի մարզին հատկացված 5մլրդ դրամից 99,4 տոկոս կատարողական է արձանագրվել, այսինքն՝ մոտ 4,7 մլրդ դրամ է օգտագործվել: Իրականացվել է 16 ծրագիր:
Արարատի մարզպետարանը ևս ապահովել է մոտ 100 տոկոս կատարողական բոլոր ծրագրերում, բացի սոցիալական ապահովության ծրագրերից:
Արմավիրի մարզին հատկացված 8,6 մլրդ դրամով նույնպես իրականացվել են մի շարք ծրագրեր:
Գեղարքունիքի մարզում՝ 98,5 տոկսով օգտագործվել է հատկացված բյուջեն: Լոռու մարզին հատկացված բյուջեից 8,4 մլրդ դրամը ևս ամբողջովին օգտագործվել է:
Կոտայքի մարզին հատկացված 7,6 մլրդ դրամից ևս կատարողականն արձանագրվել է մոտ 100 տոկոս:
Շիրակի մարզում հատկացվել է 10 մլրդ դրամ, որից 98,52 կատարողական է արձանագրվել: Սյունիքի մարզում՝ 5,8 մլրդ դրամ՝ 98,4 տոկոս կատարողական է արձանագրվել:
Վայոց Ձորի և Տավուշի մարզերում ևս արձանագրվել է մոտ 100 տոկոս կատարողական: