ՀՀ-ում կան առաջին և երկրորդ սորտի պաշտոնյաներ. Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, որ Սուրիկ Խաչատրյանն ու Տարոն Մարգարյանը ԱԺ-ում չեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում շարունակվում է քննարկվել 2014 թվականի բյուջեի կատարողականը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նորից դժգոհեց, որ դահլիճում չեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

«Խնդրում եմ պարզաբանեք՝ էլի կարևոր գործերով ո՞ւր են գնացել նրանք: Դա անհարգալից վերաբերմունք է իրենց գործընկերների նկատմամբ: Եթե պաշտոնյաները «զբաղված են», ներողություն պետք է խնդրեն ներկա պաշտոնյաներից և ասեն, որ չեմ կարող մասնակցել քննարկմանը, քանի որ շատ զբաղված եմ: ՀՀ-ում կան առաջին և երկրորդ սորտի պաշտոնյաները: Առաջին սորտի պաշտոնյաները չեն գալիս նման քննարկումների»,- իր դժգոհությունը արտահայտեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս ներողոթյուն խնդրեց և լքեց դահլիճը:




Լրահոս