Armenian text to speach

ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմեյստեր, բալետային խմբի գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանի փոխանցմամբ՝ Ազգային բալետի խումբը կշարունակի փորձեր անել եւ ներկայացումներով հանդես գալ, մինչ վերանորոգվում է օպերային թատրոնի բեմը:
Հիշեցնենք, որ Ազգային բալետի գեղարվեստական ղեկավարը թատրոնի տնօրինությունից պահանջում էր բալետի խմբին դահլիճ եւ բեմ հատկացնել, մինչ կավարտվեին հիմնական բեմի վերանորոգման աշխատանքները: Գլխավոր բալետմեյստերի խոսքով՝ նախարարությունը եւ թատրոնի տնօրինությունը արագ արձագանքեցին այդ խնդրին, ինչի արդյունքում բալետի խումբն իր աշխատանքները կշարունակի Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դահլիճում՝ օրական ունենալով 3 ժամ: Ազգային բալետի թատրոնը ժամանակավոր դահլիճում կաշխատի երկու ամիս:




Լրահոս