«Իմացե՛ք ձեր տեղը». Էրդողանին կատաղեցրել է New York Times պարբերականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է France Presse-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կատաղեցրել է The New York Times ամերիկյան պարբերականը: Էրդողանը պարբերականին մեղադրել է իր քննադատական հոդվածով Թուրքիայի գործերին խառնվելու մեջ՝ ամերիկյան պարբերականին իր տեղը ցույց տալով:

Հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների շեմին Թուրքիայում մեդիա իրավունքի վերաբերյալ աճող հակասության ֆոնին, Էրդողանը NYT պարբերականի  հոդվածը որակել է որպես «ոչ քաղաքավարի» և պարբերականի խմբագրակազմին մեղադրել այն բանում, թե նրանք «բառացիորեն հրամաններ են տվել Միացյալ Նահանգների իշխանություններին»:

«Որպես թերթ դուք պետք է ձեր տեղն իմանաք»,-ասել է նա Ստամբուլում հեռուստատեսության եթերից ելույթ ունենալու ժամանակ:

«Գրելով նման բան՝ դուք միջամտում եք Թուրքիայի գործերի մեջ: Հրապարակելով այդ խմբագրականը՝ դուք անցնում եք ազատության սահմանները»,- ասել է նա:

Հավելենք, որ The New York Times-ը «Սև ամպեր են կուտակվել Թուրքիայի գլխին» վերնագրող հոդված է հրապարակել, որում սուր քննադատության է ենթարկել Էրդողանի իշխանությանը:




Լրահոս