Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սամի Խեդիրան մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն:
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը բուժզննում անցնելուց հետո Իտալիայի չեմպիոնի հետ կկքնի 3 կամ 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 4.5-5 միլիոն եվրո աշխատավարձով: «Ռեալ»-ում նա ստանում էր տարեկան 4 միլիոն:
Ամռանը Խեդիրան ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ: Ավարտվող մրցաշրջանում նա մասնակցել է 17 խաղի: