ԱԺ-ում ՀՀ մարզպետերը ներկայացնում են իրենց մարզերում 2014 թվականի բյուջեի կատարողականը: Քննարկման ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, որ մարզում մեծ ծավալի ներդրումներ են կատարվել, հատկապես խաղողի, պտուղ- բանջարեղենի մթերման կայանները:
«Առաջիկայում շահագործման են հանձնվելու չրերի, հյութերի ընդունման և վերամշակման կենտրոնները: Վերջին 4-5 տարիներին Կառավարությա ն կողմից բավականին մեծ թվով հատկացվել է սերմացու, էժան գներով դիզվառելիք և այլն»,- ներկայացրեց մարզպետը: Մարզպետին որևէ հարց պատգամավորների կողմից չտրվեց: