ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե դիմորդները մրցույթում հավաքել են հավասար միավորներ, ապա, ըստ հերթականության, ո՞ր խմբերին է առավելությունը տրվում:

Անաիդա Մկրտչյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անաիդա Մկրտչյանի հարցմանն ի պատասխան՝ մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում.
ա) բոլոր տարիների մեդալակիր-դիմորդներին,
բ) արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին,
գ) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
դ) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդների համար մրցութային 1-ին քննություն է համարվում դիմում-հայտում նշված առաջին քննությունը,
ե) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,
զ) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, մրցույթին մասնակցելուց եւ համապատասխան միավորներ հավաքելուց բացի, դիմորդները պետք է նաեւ մեկ այլ փոքրիկ մրցույթ էլ անցնեն, որպեսզի առավելություն ստանան:




Լրահոս