Քանի՞ երեխա պետք է խեղվի, որ վերելակների հարցը դառնա առաջնային. Նաիրա Զոհրաբյանը՝ Երևանի փոխքաղաքապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ներկայացնելով քաղաքապետարանի բյուջեի կատարողականը, նշեց՝ Երևան քաղաքին ընդհանուր առմամբ տրամադրված ֆոնդը եղել է 7մլրդ 775 մլն դրամ, որից գրեթե ամբողջությամբ կատարողական է արձանագրվել:

Արեյանը նշեց, որ Երևանի մետրոպոլիտենի համար հատկացվել է 5 մլրդ 546 մլն դրամ և արձանագրվել ամբողջական կատարողական: Երևան քաղաքի մայրուղիների վերանորոգման համար տրամադրվել է 4 մլրդ դրամը: Ամփոփելով, փոխքաղաքապետն ասաց, որ իրենց բոլոր ծրագրերը կատարվել են:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց բարձրացրեց Երևանի քաղաքի շենքերի վերելակների անմխիթար վիճակի մասին. «Քանի՞ երեխա պետք է խեղվի կամ մահանա, որ քաղաքապետարանն առաջնային համարի այս գլոբալ խնդրի լուծումը: Քաղաքացին վախենում է նստել իր իսկ շենքի վերելակը»,- ասաց Զոհրաբյանը:

Կամո Արեյանն էլ ասաց՝ իրենց հայտնի է այս իրավիճակը, միայն թե Զոհրաբյանը փոքր-ինչ խտացնում է գույները: «Բոլորիս հայտնի է իրական կարգավիճակը: Վերելակը համարվում է բաժնային սեփականություն տվյալ շենքի բնակիչների համար: Իրավական առումով բաժնային սեփականատերը բնակիչն է, այդ վերելակի պահպանման շահագործման համար պատասխանատուն համատիրությունն է և տեխնիկական անվտանգության համապատասխան մարմինները: Իրականում մտահոգիչ է վերելակների վիճակը: Դրա համար անհրաժեշտ են լրջագույն ներդրումներ: Երևանի բյուջեն բավարար չէ նման ներդրումներ կատարելու համար»,- ասաց փոխքաղաքապետը:




Լրահոս