![](https://armlur.am/wp-content/uploads/2014/07/poxoc.jpg)
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ անձրևատար համակարգի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 27-ին՝ առավոտյան ժամը 1000-ից մինչև ուշ գիշեր, ավտոտրանսպորտային միջոցների համար ամբողջությամբ փակ է լինելու Ուրուգվայի հրապարակից («Նաիրի» ԲԿ հարակից հրապարակ) դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: