Քաղաքապետարանում հյուրընկալել են առմլիֆտինգի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած մարզիկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը հյուրընկալել է Հայաստանի առմլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանին և նույն մարզաձևի Հայաստանի հավաքական թիմի անդամ  Էմիլ Ամիրշատյանին, ով մայիսի 16 -20 –ը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած առմլիֆտինգի աշխարհի առաջնությունից  վերադարձել է մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալներով: Էմիլ Ամիրշատյանի մասնակցությունը հնարավոր է դարձել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը շնորհավորել է մարզիկին  ոսկե և արծաթե մեդալներ նվաճելու  առիթով և մաղթել նոր ձեռքբերումներ:  Էմիլ Արևշատյանին և Արտավազդ Նալբանդյանին շնորհվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պատվոգրեր:

Բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը նշել է, որ ամենայն հավանականությամբ հաջորդ տարի մայրաքաղաքում կկազմակերպվի ուժային նմանատիպ մարզաձևերի Երևան քաղաքի առաջնություն: Էմիլ Արևշատյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝  առմլիֆտինգի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորության համար, և խոստացել  այսուհետ ևս տարբեր ստուգատեսներում բարձր պահել մեր երկրի  և Երևան քաղաքի մարզական պատիվը:




Լրահոս