Թուրքիայի քաղաքներից մեկի քաղաքապետը մահափորձի արդյունքում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մահացել է Թուրքիայի Գյուրսու քաղաքի քաղաքապետ Ջյունեյթ Յըլդըզը, ով ծանր վիրավորվել էր անցած շաբաթ տեղի ունեցած մահափորձի արդյունքում, հայտնում է «Հյուրիյեթ» թերթը:

Թուրքիայի իշխող Արդարություն ու զարգացում կուսակցությունից Յըլդըզի գրասենյակ է մայիսի 20-ին ներխուժել մի մարդ, ով, ներկայանալով որպես անվտանգության աշխատակից, ատրճանակից կրակ է բացել քաղաքապետի ու նրա թիկնապահի վրա: Նրանք ծանր վիճակում տեղափոխվել են տեղի հիվանդանոց:

Քաղաքապետի վրա հարձակում կատարած անձը ավելի ուշ ներկայացել է ոստիկանություն:




Լրահոս