Կարապետ Գուլոյանի առաջին զեկույցը և Շիրակի մարզում իրենցից անկախ տնտեսված միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում շարունակվում է մարզպետարանների բյուջեի կատարողականի քննարկումը: Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը հանդես եկավ իր առաջին զեկույցով՝ որպես մարզպետ: Գուլոյանը մի քիչ դժվարությամբ ներկայացրեց մարզպետարանի հաշվետվությունը: Մարզպետի խոսքով՝ մարզին հատկացված բյուջեն ծախսվել է ամբողջությամբ՝ տարբեր ոլորտներում: Մարզպետին հարցեր չտրվեցին:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ, ներկայացնելով իր մարզի բյուջեն, նշեց, որ հատկացված բյուջեն ծախսվել է ամբողջությամբ: «Միայն մեզանից անկախ տնտեսել են սոցիալական փաթեթի շրջանակներում՝ 122 մլն դրամ: Ուրիշ բան չունեմ ասելու»,- ասաց մարզպետը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դիմեց մարզպետին, նշելով, որ Շիրակի մարզը համարվում է ամենաաղքատ մարզերից մեկը: «Պարոն Ցոլակյան, Ձեր մարզպետության օրոք այնտեղ աղքատությունն ավելանու՞մ է, թե՝ պակասում»,- հարցադրում արեց պատգամավորը:

Մարզպետն էլ պատասխանեց. «Նոր բացված հիմնարկներ, օբյեկտներ ենք ստեղծում, որպեսզի աղքատությունը մարզում ավելի չխորանա: Արտագաղթը կա մեր մարզում՝ և նախկինում և հիմա: Բայց կարևոր է, որ գնում գալիս են, ոչ թե մնում»,- ասաց մարզպետը:




Լրահոս