Ժողովուրդ. Գլենդելի ընտրատեղամասերում ընտրողներին վախեցնելու դեպքեր են գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամերիկայի Սիացյալ Նահանգներում օրեցօր իր ազդեցությունը մեծացնող հայ համայնքը չէր կարող ձեռագիր չթողնել նաև ԱՄՆ Նախագահի ընտրությունների վրա: Ըստ “Ժողովուրդ”-ի` թեև պաշտոնապես հայտարարվել էր, որ հայերը չեն պաշտպանելու ԱՄՆ նախագահի որևէ թեկնածուի, քանի որ նրանցից ոչ ոք իրենց չի հանդիպել և որևէ խոստում չի տվել, այնուամենայնիվ, հայաշատ Գլենդելի ընտրատեղամասերում քվեարկության ընթացքում թեկնածուի օգտին քարոզչություն անելու և ընտրողներին վախեցնելու դեպքեր են գրանցվել:
Տեղական “Glendale News-Pressw-ը գրել է, որ միջադեպին մասնակցել են դեմոկրատներին ներկայացնող ընկերության փաստաբանը և նահանգային թեկնածու Գրեգ Գրիգորյանի շտաբի անդամը: Գլենդելի ոստիկանությունը հայտնել է, որ կզբաղվի միջադեպի հետաքննությամբ: Այնպես որ, ԱՍՆ-ում էլ ամեն ինչ ազատ ու թափանցիկ չէ:




Լրահոս