Մի շարք քաղաքական ուժեր արդեն հայտարարել են առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ նախապատրաստվող համագումարների մասին, գրում է “Հայկական ժամանակ” թերթը։ “Մասնավորապես, հայտնի է, որ դեկտեմբերին կայանալու են ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, “Հանրապետություն” կուսակցության, ՀՅԴ-ի, “Ժառանգություն” կուսակցության համագումարները։ Ե՞րբ է Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում նման միջոցառում անցկացնել՝ առաջիկա ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը հանրությանը ներկայացնելու համար։ Երեկ այս հարցին Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանեց. “Այս պահի դրությամբ նման միջոցառում անելու որոշում դեռ չկա։ Գործընթացները շատ արագ են զարգանում, եւ ըստ դրա՝ մենք մեր որոշման մասին կհայտնենքե։ Ընդ որում, ըստ Մուսինյանի, իրենց մասնակցության ձեւաչափի մասին հայտարարությունը Կոնգրեսը կարող է անել կամ համաժողովի, կամ էլ, չի բացառվում՝ հանրահավաքի ժամանակ”,- գրում է “Հայկական ժամանակը”։
Հայկական ժամանակ. ՀԱԿ-ը չի կողմնորոշվում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ