«Դ-Լինկ»-ը Beeline-ին ճանաչել է որպես ամենահաճախորդամետ ընկերություն նորարարությունների ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցանցային և հեռահաղորդակցության սարքավորումների համաշխարհային արտադրող «Դ-Լինկ» ընկերությունը Beeline-ին ճանաչեց որպես «Հայաստանի ամենահաճախորդամետ ընկերություն նորարարությունների ոլորտում»:

Համատեղ մամլո ասուլիսի ընթացքում «Դ-Լինկ» ընկերության Փոխնախագահ Թոմաս Հուանգը, «Դ-Լինկ»-ի Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանը և Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը լրագրողներին ներկայացրեցին երկարաժամկետ համագործակցության մանրամասները, ինչպես նաև Beeline ցանցի հետագա արդիականացման ծրագրերը: Մասնավորապես, ընկերությունների ղեկավարները հատուկ ուշադրություն դարձրեցին օպտիկամանրաթելային կապի ոլորում նորագույն տեխնոլոգիաների ներդրման և սպառողներին տրամադրվող սարքավորումների հեռահար կառավարման հարցերին:

«Beeline-ը տարիներ շարունակ ներդրել է նորագույն տեխնոլոգիաներ ավելի նոր և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով։ Բարձր գնահատելով ընկերության մոտեցումը նորարարությունների ներդրման, բիզնեսի զարգացման և ապագա ծրագրերին, մենք ուրախությամբ հանձնում ենք այս պատվոգիրը Beeline-ին՝ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի անվերապահ առաջատարին», – հանձնելով պատվոգիրը` նշեց «Դ-Լինկ» ընկերության Փոխնախագահ Թոմաս Հուանգը:

«Մեզ համար շատ հաճելի և պարտավորեցնող է նման գնահատականի արժանանալը ցանցային սարքավորումների համաշխարհային արտադրողի կողմից` մի ընկերության, որի տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման հիման վրա են աշխատում հեռահաղորդակցության շատ ցանցեր ամբողջ աշխարհում: Մեր բաժանորդներին հետագայում ևս որակյալ, պարզ և հարմար ծառայություններ տրամադրելու նպատակով Beeline-ը կշարունակի համագործակցությունը «Դ-Լինկ»-ի հետ ժամանակակից որակյալ ցանցային սարքավորումներ ձեռք բերելու գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հայաստանում Beeline-ի և «Դ-Լինկ»-ի լայնամասշտաբ համագործակցությունը սկսվել է 2008 թ., երբ «Դ-Լինկ»-ը սկսեց ցանցային սարքավորումների ներկրումը ADSL ցանցի կառուցման համար, որի հիման վրա Հայաստանում գործարկվեց Hi-Line ծառայությունը: Նշված ծառայության բաժանորդ է հանդիսանում հանրապետությունում լայնաշերտ լարային ինտերնետի բաժանորդների մեծամասնությունը: Այսօր «Դ-Լինկ»-ը և Beeline–ը համագործակցում են FTTB տեխնոլոգիայի զարգացման ոլորտում: «Դ-Լինկ»-ի ցանցային և վերջնական սպառողական սարքավորումների հիման վրա Beeline բաժանորդներին հասանելի է դառնում «Beeline ինտերնետ» ծառայությունը:

Նշենք, որ այս պահին Beeline ցանցում օգտագործվում է «Դ-Լինկ»-ի շուրջ 5000 միավոր ցանցային սարքավորում:




Լրահոս