Ժոդովուրդ. Ո՞ւր են անբարոյականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազի որոշումներով նոյեմբերի 6-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի նկատմամբ: “Ժոդովուրդ”-ն Աղվան Հովսեփյանի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանից հետաքրքրվեց, թե ինչ են արել դատախազները, որ պատժվել են:
“Դեռ չեն պատժվել, հարուցվել են կարգապահական վարույթներ, և այդ ամենի հետ կապված` կան բավարար հիմքեր, և մանրամասները, թե ինչու ենք իրականացրել, կներկայացնենք վարույթների ավարտից հետո”,-բացատրեց Ս. Տռուզյանը:
Հավելենք, որ ամեն դեպքում անհասկանալի է, թե ինչու դատախազությունը մինչ օրս չի բացահայտում Սերժ Սարգսյանի կողմից անբարոյական որակված դատախազների անուններն ու իրականացրած գործողությունները:




Լրահոս