Ո՞վ էր Սուրիկ Խաչատրյանին թույլատրել չներկայանալ Ազգային ժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցում Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, խոսելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի դեպքից, ասաց՝ դա բացվող գործ է և անպայման կբացահայտվի. «Կա հարուցված քրեական գործ, կատարվում է նախաքննություն, սպասենք նախաքննության ավարտին»:

Նախարարի խոսքով՝ հնարավոր է, որ 30 անգամ կրակեն մեքենայի վրա և ոչ ոք չտուժի. «Ամեն ինչ հնարավոր է»:

ԱԺ-ում մարզպետերի հաշվետության ժամանակ Սուրիկ Խաչատրյանը կրկին բացակայում էր: Դրա վերաբերյալ Երիցյանն ասաց, որ մարզպետն իրեն լավ չէր զգում, սրտի հետ կապված խնդրներ են առաջացել և ինքն է թույլատրել չներկայանալ ԱԺ:




Լրահոս