
Զարմանալի զուգադիպությամբ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ միասին Մոսկվայում է գտնվում նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, սակայն, որ նա միանգամայն այլ նպատակով է Ռուսաստանի Դաշնություն մեկնել, առաջիկայում դրամահավաք է սպասվում, և նախագահը գնացել էև հնարավոր խնդիրները կարգավորելու:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, պատասխանելով թերթի հարցին, թե ինչո՞ւ է Սահակյանը Մոսկվա մեկնել, ասաց. “”Հեռուստամարաթոն 2012″-ի շրջանակներում Մոսկվայում պետք է տեղի ունենան միջոցառումներ, որոնց մասին մենք հետագայում ձեզ կտեղեկացնենք”: