Ռուսաստանն Իրանին կմատակարարի նոր C-300 զենիթահրթիռային համակարգեր, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ինչպես փոխանցում է Ռուսաստանի ռազմաարդյունաբերության կոլեգիայի փոխնախագահ Օլեգ Բոչկարյովը, մատակարարման որոշումը կայացրել է անձամբ Վլադիմիր Պուտինը:
«Սա հին պայմանագիր է, որը կհարաբերակցվի ներկայիս իրականության հետ՝ գին ու ինֆլյացիա»,- պարզաբանել է ռազմատեխնիկական համագործակցության հարցերով նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը: