51-ամյա բրազիլուհին լույս աշխարհ է բերել իր 21-րդ երեխային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

51-ամյա բրազիլուհին լույս աշխարհ է բերել իր 21-րդ երեխային: Այս մասին հայտնում է G1-ը: Կինը, ով առաջին անգամ մայրացել է 13 տարեկանում, հայտարարել է, որ չի պատրաստվում կանգ առնել:

Արակաժու քաղաքի բնակչուհի Սեբաստիանա Մարիա դա Կոնսեյսաոն իր որդուն ունեցել է մայիսի 13-ին: Մանկաբարձները վախենում էին նրա կյանքի համար, քանի որ հղիության ընթացքում նա բարձր զարկերակային ճնշում է ունեցել, սակայն ծննդաբերությունը հաջող է անցել:

51-ամյա կինն ամուսնացած է իր տարիքի տղամարդու հետ: Ընդհանուր առմամբ նա ծննդաբերել է 10 աղջիկ ու 11 տղա: Ողջ մնացել է 18 երեխա:




Լրահոս