«Մեր զորավարից ոչ մեկ չի կարա «աչյոտ» պահանջի». Աբովյանի ԵԿՄ-ականները կպաշտպանեն Պալաչին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի տարածքային կառույցի երկրապահների միջև առկա են տարաձայնություններ: Բանն այն  է, որ մարզային կառույցը հայտարարություն էր տարածել և հայտարարել, որ հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իրենք սատարելու են Վահագն Գևորգյանին: Սակայն Աբովյանի տարածքային խորհրդի 28 անդամներից 20-ը սատարում է Արթուր Հարությունյանին՝ Պալաչին:

Այսօր Աբովյանում Կոտայքի մարզայինի ներկայացուցիչները դռնփակ հանդիպում էին ունեցել համայնքայինի ներկայացուցիչների հետ և քննարկել ընտրությունների հարցը: Քննարկումից հետո մարզային կառույցի ղեկավարը հայտարարեց, թե ընտրությունն ազատ է թողնված և ԵԿՄ-ականները կարող են սատարել՝ ում ցանկանան:

Նշենք, որ Աբովյանի ԵԿՄ խորհրդի անդամ Պարգև Գրիգորյանը նշեց, թե իրենք չեն կարող կանգնել մի ուժի կողմից սատարվող թեկնածուի կողքին, ում ներկայացուցիչն իրենց զորավարից «աչյոտ» է պահանջել: Նշենք, որ խոսքը ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի մասին է, ով ամիսներ առաջ հայտարարություն էր տարածել և նշել, թե «աչյոտ» է պահանջելու Մանվել Գրիգորյանից:

«Մոտ 1,5 ամիս առաջ Ծաղիկ Ռուբոն հայտարարություն է տարածել և իր բառերով ասած «աչյոտ»  պահանջել մեր զորավարից: Մեր զորավարից ոչ մեկ չի կարա «աչյոտ» պահանջի: Մենք չենք հանդուրժի և նման ուժերի կողքին չենք կանգնի», – նշեց Գրիգորյանը:

Հավելենք, որ դռնփակ հանդիպման ներկաներից մեկը, ով այդպես էլ չցանկացավ ներկայանալ ակնհայտ կոպիտ վերաբերմունք էր դրսևորում լրագրողների նկատմամբ, իսկ ներկաներից մի քանիսն էլ լրագրողներից պահանջում էին լքել տարածքը:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս