Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցենրը հավաքվել էին Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի դիմաց: Նրանց պահանջն անփոփոխ է՝ աշխատավարձերի պարտքի մարման վերջնաժամկետ տրամադրել:
Սակայն, Բաղրամյան 26-ից այս անգամ ևս ոչ ոք չմոտեցավ նրանց: Նաիրիտցիները հեռացան նախագահական նստավայրից՝ առանց որևէ սպասելիքի:
Գործարանի աշխատակիցները կմիանան վաղը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային: Այդ նպատակով վաղը՝ երեկոյան ժամը 18:00-ին, կհավաքվեն Կառավարության դիմաց, որտեղից էլ կշարժվեն դեպի Ազատության հրապարակ: