Վահագն Գևորգյանը բոլորին մրցակից է համարում, Գագիկ Ծառուկյանից էլ միայն բարոյական աջակցություն է ստանում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր սկսվել է Աբովյանի քաղաքապետի ընտրությունների թեկնածուների քարոզարշավը: ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կողմից սատարվող թեկնածու Վահագն Գևորգյանն Աբովյանում հանդիպել է ընտրողների հետ: Հանդիպումից հետո նա պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին և նշեց՝ վստահ է, որ ինքն է հաղթելու:

DSC05166

Armlur.am-ի հարցին, թե 5 թեկնածուներից ում է համարում հիմնական մրցակից, Գևորգյանը նշեց. «Ես ճանաչում եմ բոլորին, հարգում եմ նրանց որոշումը, դա նրանց սահմանադրական իրավունքն է: Բոլորն էլ, ըստ էության, մրցակից են», – նշեց նա:

DSC05164

Մեր այն դիտարկմանը՝ եթե ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն չսատարեցին ձեզ, նույն վստահությունը կլինե՞ր, Գևորգյանը նշեց. «Իհարկե, երբ ես որոշում էի կայացրել առաջադրվելու մասին, ես ոչ մի ուժի հետ համաձայնություն չեմ ունեցել սատարելու մասին»: Նա հավելեց, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրեն միայն բարոյապես է աջակցում:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս