
Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է կարիերան շարունակել «Միլան»-ում:
Տեղեկություններ են շրջանառվում, որ իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հանդիպելու է մադրիդյան ակումբի ներկայացուցիչների հետ: Խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մոնակո»-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Մանջուկիչը 43 հանդիպում է անցկացրել «Ատլետիկո»-ի կազմում, 20 գոլ է խփել և գոլային 5 փոխանցում կատարել: