Ֆրունզե Դովլաթյանի ստեղծագործությունը դպրոց է դառնում. այսօր մեծ ռեժիսորի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1927 թվականին մայիսի 26-ին Գավառում ծնվել է հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանը:

Դովլաթյանի հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում Գավառական թատրոնում։ Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվեց Երևան, Դովլաթյանը ընդունվեց Մ.Գորկու անվան դպրոց։ 1941-1952թթ. հանդես է եկել Հայաստանի շրջանային թատրոններում և Գ.Սունդուկյանի թատրոնում որպես դերասան։ 1947թ. ավարտել է Գ.Սունդուկյանի թատրոնի ստուդիան։ 1943թ. սկսել է նկարահանվել ֆիլմերում։1959թ. ավարտել է Համամիութենական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Ս.Գերասիմովի արվեստանոցը)։ 1959-1964թթ. աշխատել է որպես ռեժիսոր Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում (ՑՍԴՖ), Գորկու անվան ստուդիայում, «Մոսֆիլմում»։

Այդ մոսկովյան ստուդիաներում նկարահանել է՝ «Ով է մեղավոր» (ՎԳԻԿ-ի ստուդիա, 1958), «Դիմա Գորինի կարիերան» (Լ.Միրսկու հետ, Գորկու անվ. ստուդիա, 1961), «Առավոտյան գնացքներ» (Լ.Միրսկու հետ, «Մոսֆիլմ», 1963)։ 1966-1969թթ. ՀԽՍՀ Կինեմատոդրաֆիստների միության առաջին քարտուղար։ 1986-ից «Արմենֆիլմի» գեղարվեստական ղեկավար։ Թաղված է Երևանի Թոխմոխի գերեզմանոցում։ Դովլաթյանը 1994–1997թթ. նաև Հայաստանի «Թեքեյանմշակութային միության» նախագահն էր:

Դովլաթյանը այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում։ Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է և՛ պատմական, և՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ։ Ես ուրախ եմ, որ կինոդերասանի իմ կարիերան սկսվել է մեծ ճանաչման արժանացած «Բարև, ես եմ» ֆիլմից (Արմեն Ջիգարխանյան):

Հետաքրքիր, իմաստուն ու բովանդակալից ստեղծագործությունների հեղինակ է, արդեն բոլորովին ոչ պատանի, բայց միշտ գեղեցկատես, արտիստիկ փայլով ու միշտ ռոմանտիկական ներշնչանքով (Հենրիկ Մալյան):

«Բարև, ես եմ» ֆիլմը իրենով նշանավորում է ավանդական ազգային թեմատիկայի սահմաններից դուրս գալու իրողությունը և մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում (Չինգիզ Այթմատով):




Լրահոս