ՊՊԾ ոստիկանը նկատել է կանացի պայուսակը ձեռքին վազող երիտասարդի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ Մայիսի 26-ին, ժամը 00.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ոստիկանը Երևանի Եղբայրության փողոցի թիվ 18 շենքի մոտ նկատել է կանացի պայուսակը ձեռքին վազող երիտասարդի, որը քիչ անց մտել է Հ. Հովսեփյան փողոցի թիվ 11 շենքի մուտք:

Ոստիկանության ծառայողն ու Շենգավիթի բաժնից օգնության հասած գործընկերները շենքի մուտքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1998 թ. ծնված Հարություն Ա.-ին, որը ձեռքի պայուսակը նետել էր շքամուտքում:

Ժամը 01.00-ին բաժին է հրավիրվել տուժողը՝ 1978 թ. ծնված Դիաննա Մ.-ն: Նա հայտնել է, որ բերման ենթարկվածը ժամը 00.30-ին Բագրատունյաց փողոցի թիվ 15 շենքի մոտ բացահայտ հափշտակել է ձեռքի պայուսակը՝ գումարով և հարդարման պարագաներով, և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:




Լրահոս