
Որակի համաշխարհային օրը` (World Quality Day)1990-ին հռչակվել է ՄԱԿ-ի աջակցությամբ և Որակի եվրոպական կազմակերպության նախաձեռնությամբ: Որակի համաշխարհային օրը ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է աշխարհի շատ երկրներում նոյեմբերի երկրորդ հինգշաբթին: Օրվա նպատակն է ապրանքների և ծառայությունների բարձր որակի նշանակության բարձրացումը, ինչպես նաև որակի խնդիրների հանդեպ ուշադրություն հրավիրելուն ուղղված գործունեության ակտիվացումը: