
Թուրքիայում կրկին հայկական ինքնաթիռ է վայր իջեցվել: Հայկական ինքնաթիռը, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Սիրիա, նոյեմբերի 8-ի վաղ առավոտյան իջեցվել է Էրզրումի օդանավակայանում: Ինքնաթիռի վայր իջեցումը նախապես համաձայնեցված է եղել հայկական և թուրքական կողմերի միջև: Ինքնաթիռը ստուգել են ինչպես թուրք մաքսավորները, այնպես էլ հատուկ ծառայությունների աշխատակիցները: Ստուգման ժամանակ թուրքական կողմը նաև դիմել է վարժեցված շների օգնությանը: Բարեհաջող ընթացած ստուգումից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը և վայրէջք կատարել Հալեպում: