Բողոքի ակցիա ՀՀ կառավարության շենքի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Հայաստանի մարզերում գտնվող պատմության հուշարձանները Երևան տեղափոխելու մասին կառավարության որոշումը:
Մշակույթի տխրահռչակ նախարարի կողմից սանձազերծած այս հերթական խայտառակ գործընթացը ոչ այլ ինչ է, քան սեփական բուռն գործունեության իմիտացիա:
“Չենք լռելու”-ն բոլորին կոչ է անում վաղը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 13:30-ին, միանալ ՀՀ կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիական նախաձեռնությունների կողմից նախաձեռնած բողոքի ակցիային: Մասնակիցները համապատասխան նամակ-պահանջագիր կհանձնեն, այնուհետև երթով կշարժվեն դեպի մշակույթի նախարարություն:
Բավակա՛ն է պղծեք մեր կապը արմատների հետ:
“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնության մամուլի ծառայություն




Լրահոս