«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, պարզվում է, չի ցանկանում հետեւել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակին եւ դատի տալ գործարար Փայլակ Հայրապետյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կճոյանն ասել է, թե ինքը հոգեւորական է, եւ իր «հասկացողությունը» տարբերվում է: Մյուս կողմից՝ Տիգրան Սարգսյանի մոտեցումն էլ առաջ այլ է եղել:
Փայլակ Հայրապետյանը երկու տարի շարունակ գոռում-գոչում է, որ Տիգրան Սարգսյանը եւս առնչություն է ունեցել իր գույքն իրենից խլելու պատմությանը, բայց այն ժամանակ նրա հայտարարությունները վարչապետ Տիգրան Սարգսյանը զրպարտություն չէր համարում, իսկ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը համարում է: Իհարկե, բացառված չէ, որ ԱՄՆ-ում ապրելու արդյունքում են Տիգրան Սարգսյանի «աչքերը բացվել», եւ նա հասկացել է, որ ուրիշի գույքը խլելու մեջ մեղադրվելը վատ բան է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: