«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Երեւան-Էջմիածին մայրուղում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունը, որի արդյունքում երեք մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, եւս մեկ ահազանգ է, որ այս ոլորտում անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ տվյալ գազալցակայանը, որում եղել է պայթյունը, փորձաքննության է ենթարկվել մի քանի տարի առաջ:
Իսկ ընդամենը երկու շաբաթ առաջ էլ «Մաքուր եւ Ուղիղ» ընկերությանը, որին պատկանում է այդ գազալցակայանը, տուգանել են եւ արգելել են գազալցում իրականացնել: Սակայն գազալցակայանը շարունակել է աշխատել: Այն հանգամանքը, որ պայթյունի արդյունքում տուժած երիտասարդներից մեկը գազալցակայանի տիրոջ որդին է, իսկ մյուսը` նրա եղբոր որդին, թերեւս մյուս գազալցակայանների տերերին պետք է մտորելու տեղիք տա: Ի վերջո, անվտանգության կանոնները հենց այնպես, ձեւի համար չեն գրված, եւ դրանք պետք է պահպանվեն, որպեսզի հնարավոր լինի դժբախտ պատահարներից խուսափել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի: