«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարության որոշ ներկայացուցիչներ վերջին շրջանում պնդում են, որ այս պահին դեռ որոշված չէ՝ բաշխիչ ցանցերում արված միջազգային աուդիտից հետո դրանք կվերավաճառվե՞ն, թե՞ սնանկ կճանաչվեն, քանզի ՀՀ կառավարությունը երաշխավոր է «կանգնել» ցանցերի վերցրած 220 միլիոն դոլար վարկին: Ռուսական կողմը ցանկանում է, որ ցանցերը գնի իրենց հավատարիմ մեկը, որպեսզի դրանք սնանկ չճանաչվեն եւ չանցնեն ՀՀ կառավարության հայեցողությանը: Ավելին` տեղեկություն կա, որ վաճառքի գործարքն արդեն իսկ կայացել է, սակայն այդ մասին չեն շտապում հայտարարել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: