26-ամյա Ռ. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր-ի 112 հոդվածի -ին մասով, այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 3-ին` ժամը 02.30-ի սահմաններում, իր նախկին ընկեր Հ.Վարդանյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող “ՎՏԲ-Հայաստան բանկ” ՓԲԸ-ի “Շենգավիթ” մասնաճյուղի մոտ վերջինիս հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ձեռքով հարվածել է նրա դեմքին, որից հետո իր մոտ գտնվող դանակով ևս երկու հարված հասցրել նրան, որովայնի ձախ կեսի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերքի, ձախ բազկի շրջանի կտրած վերքի, ձախից քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով, վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը վարույթ է ընդունվել 2012թ. նոյեմբերի 5-ին: Այս մասին Shamshyan .com-ը տեղեկանում է դատական դեպարտամենտի կայքից: