ԱԺ-ում քննարկվում է Օմբուդսմենի գրասենյակին հատկացված համեստ բյուջեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվում է «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունների քննարկումը: Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախատեսված է քննարկվել ՄԻՊ-ի բյուջեի կատարողականը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, որ ՄԻՊ աշխատակազմի կողմից հաշվետու տարվա ընթացքում նախատեսված էին 231 մլն դրամի բյուջե, որի դիմաց արձանագրվել է 96,5 տոկոս կատարողական: «Բավական համեստ ցուցանիշ է: Այս տոկոսը միջոցների օգտագործմանն է վերաբերում և չի կարող բնութագրել ՄԻՊ աշխատակազմի աշխատանքի որակը: Աշխատանքների հիմնական մասում արձանագրված է 100 տոկոս կատարողական»,- ասաց գլխավոր գանձապահը և հավելեց՝ ցանկացած պետական մարմին ունի ավելի մեծ ծրագրեր, քան հատկացվելիք գումարն է:

ԱԺ ԲՀԿ խմաբկցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նշեց՝ եթե Օմբուդսմենի գրասենյակին ավելի մեծ գումար հատկացվեր, ապա աշխատակազմը կլիներ ավելի մեծ, ավելի պրոֆեսիոնալ: Ատոմ Ջանջուղազյանն էլ չհամաձայնեց այդ մտքի հետ, նշելով, որ եթե նման անհրաժեշտություն լիներ, Կարեն Անդրեասյանը կդիմեր նման առաջարկով:

Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էլ հիշեցրեց, որ երկու անգամ եղել է դեպք, որ Պաշտպանը հայտ է ներկայացրել 10 մլն դրամով բյուջեն ավելացնելու համար, որը բավարարվել է:




Լրահոս