Մայիսի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմի հրավերով կայցելի Դամասկոս։
Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Սիրիայի բարձրագույն ղեկավարության հետ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն