
Նոյեմբերի 8-ին ինքնահրկիզման դեպք է գրանցվել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում. ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի` ԱԻՆ-ն այս մասին ահազանգ է ստացել ժամը 15.16-ին: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ գյուղի բնակիչ` 1967 թ.ծնված Հովհաննես Վարդանյանն իր տան բակում ինքնահրկիզվել է: ԱԻՆ լրատվական ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ տուժածը տեղափոխվել է էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն: