Օմբուդսմենի մարզային ո՞ր գրասենյակներն են առավել ակտիվ աշխատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ընտանեկան բռնությունների թվի աճը չի կապում ընտանեկան բռնության մասին օրենքի բացակայության հետ: Այս մասին նա ասաց ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: «Աճը չեմ կապում, բայց ընտանեկան բռնւթյունների թվի նվազման բացակայությունը կապում եմ օրենքի բացակայության հետ»,- ասաց Անդրեասյանը և հավելեց՝ հույս ունի այդ թեմայի հետ կապված ԱԺ-ում քննարկում տեղի կունենա:

Նրա խոսքով՝  Օմբուդսմենի գրասենյակում արդեն կա սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ, ով զբաղվում է բարձրացված հարցերի լուծմամբ՝ սկսած էլեկտրաներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, տաքսիստների, նաիրիտցիների խնդիրներով և այլն: Բայց Անդրեասյանի խոսքով, իրենք փոքր-ինչ թերանում են այդ հարցում, քանի որ ֆինանսական խնդիրների բացակայության պատճառով, իրենք չեն կարողանում ավելի արագ արձագանքել բոլոր խնդիրներին:

Մարզային գրասենյակների գործունեության հետ կապված, Պաշտպանը նշեց, որ  ամենաակտիվն աշխատում է Գյումրու գրասենյակը, Գավառի գրասենյակը երկրորդ տեղում է. «Սակայն, դա չի նշանակում, որ Շիրակի մարզում խնդիրներն ավելի շատ են, այլ նշանակում է՝ այնտեղ մարդկանց իրավագիտակցությունն ավելի բարձր է: Նույնն էլ մնացած մարզերում է»:




Լրահոս