Իռլանդիայի հանրաքվեի արդյունքները, որի ժամանակ իռլանդացիների մեծամասնությունն աջակցել է երկրում միասեռ ամուսնությունների օրինականացմանը, հանդիսանում են ոչ միայն քրիստոնեական սկզբունքների պարտություն, այլ նաև մարդկության պարտություն: Նման կարծիք է հայտնել Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պյետրո Պարոլին, գրում է The Financial Times:
«Ինձ խորապես տխրեցնում եմ հանրաքվեի այդ արդյունքները: Եկեղեցին պետք է առավելագույն ջանքեր գործադրի իր քարոզը տարածելու համար»,- ընդգծել է հոգևորականը: