Երեկ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցած պայթյունից տուժածների վիճակը շարունակում է ծանր մնալ: Ինչպես Armlur.am-ին հայտնեց ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը, հիվանդներից ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է Արմեն Հակոբյանը (Ճոյտի եղբայրը), ով դեռևս գիտակցության չի եկել և գալու նշույլներ դեռևս չկան: Նրա կյանքին վտանգ է սպառնում, վերքերը աննկարագրելի խորն են:
Իսկ մյուս տուժողը` Հակոբ Հակոբյանի որդին, կարծես, լավ վիճակում է: Նրա մոտ գիտակցության նշաններ կան, շոկային վիճակից դուրս է եկել: Համեմատաբար լավ վիճակում է գտնվում Արթուր Գասպարյանը, ով միջին ծանրության վնաս էր ստացել:
Հիշեցնենք, որ երեկ «Մաքուր և Ուղիղ» ընկերությանը պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել է երեք մարդ` Արմեն Հակոբյանները և գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ գազալցակայանը տուգանվել է 1 մլն դրամով և արգելվել է այնտեղ լիցքավորում անելը:
Լուսանկարը` shamshyan.com-ի