
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրամանով Կարեն Փոլադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար` ազատվելով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետի պաշտոնից: Վճռաբեկ դատարանի նախագահի մեկ այլ հրամանով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետ է նշանակվել Նարեկ Գաբրիելյանը` ազատվելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի պաշտոնից: