«Իսլամական պետություն» ծայրահեղական սունի զինյալների կազմակերպությունը վնաս չի հասցրել հնադարյան Պալմիրա քաղաքին: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Սիրիայի կառավարության հնությունների ու թանգարանների տնօրեն Մաամուն Աբդելը Կերիմը:
Ահաբեկիչները գրավել են Պալմիրա քաղաքն անցած շաբաթ: Նրանց ձեռքում է հայտնվել նաև քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող բաց երկնքի տակ թանգարանը, որտեղ կենտրոնացած են հնադարյան յուրահատուկ փլատակներ, այդ թվում նաև մինչ մեր օրերը հասած հնագույն հռոմեական փողոցներ, հանրահայտ կամարն ու սյունաշարը, ամֆիթատրոնն ու Յուպիտերի տաճարը:
«Պատմական քաղաքը լավ վիճակում է, նրան վնաս չի հասցվել»,- նշել է Անդել Կերիմը: