Այսօր կառավարության նիստում Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն առաջարկեց հավանություն տալ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Ըստ այդմ, առաջարկվում է մասնավորեցնել «Հայփոստ» ՓԲԸ-ն: Որոշման մեջ նշված է, որ այն կնպաստի ՀՀ-ում փոստային կապի ոլորտի զարգացմանը, հանձինս այդ ոլորտում իրականացվող նոր ներդումների, նոր, ժամանակակից սարքավորումների և տեխնիկայի ներդրման, ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնմանը և արդիականացմանը, ինչպես նաև կիրականացնի սոցիալական ծրագրեր աշխատատողների համար: