
Բեյրութ Հալեպ ճանապարհին առևանգված յոթ հայերից երկուսը` հայր ու որդի Բաշար և Ջորջ Ռաբաթներն ազատ են արձակվել: Այս մասին “Արմենպրես”-ին տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը։
Անդրադառնալով մյուս 5 հայերին՝ Ռեյիսյանը նշել է, թե դեռևս տեղեկություն չկա, սակայն ջանքեր են գործադրվում նրանց ազատ արձակելու ուղղությամբ:
Լուրեր են շրջանառվում, որ Ջորջ և Բաշար Ռաբաթներն ազատ են արձակվել փրկագին վճարելուց հետո: Անդրադառնալով երեկ տարածված տեղեկատվությանը, թե Բեյրութ-Հալեպ ճանապարհին՝ Սարաքեբ բնակավայրի մոտակայքում, օրեր առաջ առևանգված հայազգի Սաքո Կոզանյանն ազատ է արձակվել, Ռեյիսյանը տեղեկացրել է, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: