Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով հայկական դպրոցից տարածք վերցվեց և տրամադրվեց ռուսական դպրոցին:
Ըստ այդմ, Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված Երևան քաղաքի, Կենտրոն վարչական շրջանի Չարենց 75 հասցեում գտնվող շենքի 3-րդ և 4-րդ հարկերից 105 մլն 770.0 հազար դրամ շուկայական արժեքով 608.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը որոշվեց հետ վերցնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից:
Որոշվեց այս տարածքը, կրթական գործունեություն իրականացնելու նպատակով, 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ««Սլավյանսկայա» միջնակարգ դպրոց» ՍՊԸ-ին: