Վարչապետը կոչ արեց կրճատել գործուղումների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա որոշմամբ պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների համար այս տարվա առաջին կիսամյակի համար լրացուցիչ ֆինանսավորում հատկացվեց:

Ըստ որոշման հիմնավորման՝ 2015 թվականի պետական բյուջեում արտասահմանյան պաշտոնական գործուղումների գծով վարչապետի կողմից ընդունված մի շարք որոշումներ դեռ չեն ֆինանսավորվել կամ ֆինանսավորվել են մասնակիորեն:

Որոշվեց այս տարվա առաջին եռամսյակի համար նախատեսված արտասահմանյան գործուղումների գումարը ավելացնել 60 մլն դրամով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հաստատում են որոշումը, սակայն կոչ արեց կրճատել գործուղումները: «Որ այցերը կարևոր են, պետք է գնալ, եթե կարևոր չէ, պետք է մերժենք»,- ասաց նա:




Լրահոս