70 ոչխար, 50 կով ու 30 այծ՝ Օբամայի դստեր համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քենիացի փաստաբան Ֆելիքս Կիպրոնոն հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ դստեր՝ Մալիեի հետ ամուսնանալու մտադրության մասին: Որպես հարսնացուի համար տրվող գլխագին նա պատրաստ է առաջարկել 70 ոչխար, 50 կով ու 30 այծ: Այս մասին հայտնել է The Washington Post պարբերականը՝ հղում կատարելով քենիական մամուլին:

Կիպրոնոն ծրագրում է հուլիս ամսին անձամբ խոսել Օբամայի հետ, երբ վերջինս այցելի Քենիա: Նա հայտնել է, որ վաղուց է երազում ամուսնանալ Մալիեի հետ ու նամակ է գրում Օբամային, որով հուսով է համոզել ԱՄՆ նախագահին դստերն իր հետ Քենիա տանել:

«Մարդիկ կարող են կարծել, որ ես փողի հետևից եմ ընկնում, սակայն դա այդպես չէ»,- պնդում է Կիպրոնոն: Նրա խոսքերով՝ իրեն առաջնորդում է իսկական սերը: Նա հետաքրքրվել է Մալիեով 2008 թ.-ին ու այն օրվանից, ինչ նրան հավատարիմ լինելու երդում է տվել,  ոչ մեկի հետ չի հանդիպել:




Լրահոս